20:51  ,  27 մայիսի, 2024

Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց «Ռոլան Գարոսում»

Աշխարհի 18-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայի բաց առաջնությունում։

Ռուսաստանցի թենիսիստը 6:2, 6:0, 7:6 (7:5) հաշվով պարտության մատնեց աշխարհի 95-րդ ռակետ, հնդիկ Սումիտ Նագալին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 31 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 145-րդ ռակետ, սլովակ Յոզեֆ Կովալիկի եւ աշխարհի 50-րդ ռակետ, ամերիկացի Մարկոս Գիրոնի դիմակայության հաղթողը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 53,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով