17:04  ,  23 մայիսի, 2024

Իտալիան կարող է դառնալ 6 մասնակցով առաջին երկիրը Չեմպիոնների լիգայում

Իտալիան կդառնա առաջին երկիրը Չեմպիոնների լիգայում վեց մասնակցով, եթե «Ատալանտան» Իտալիայի առաջնությունն ավարտի 5-րդ տեղում։

Դա հնարավոր է դարձել Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Ատալանտայի» հաղթանակի շնորհիվ։ Բերգամոն ներկայացնող թիմը նվաճել է նաեւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։

Ա Սերիան ու Բունդեսլիգան եվրագավաթային մրցաշարերում բարձր վարկանիշային միավորների շնորհիվ հաջորդ մրցաշրջանում 5-ական տեղ կունենան Չեմպիոնների լիգայում։

Իտալիայի առաջնության վերջին տուրից առաջ «Ատալանտան» 5-րդն է, «Ռոման» 6-րդն է եւ կարող է ապահովել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

Չեմպիոնների լիգայի ձեւաչափի փոփոխությունից հետո հաջորդ մրցաշրջանում խմբային փուլին կմասնակցի 36 թիմ նախկին 32-ի փոխարեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով