10:42  ,  23 մայիսի, 2024

Խաբի Ալոնսո․ Մրցակիցը շատ ինտենսիվ էր գործում

Գերմանիայի չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» իսպանացի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է Եվրոպայի լիգայի եզրափակիչում իտալական «Ատալանտայից» կրած 0:3 հաշվով պարտությունը։

«Մենք պետք է շնորհավորենք «Ատալանտայում», որն այս խաղում մեզնից լավն էր։ Մենք չկարողացանք ցուցադրել մեր խաղը։ Մրցակիցը շատ ինտենսիվ էր գործում։

Մեր խաղացողների տրամադրվածությունը լավն էր, բայց ունեցանք խնդիրներ։ Մենք չկարողացանք վտանգավոր պահեր ստեղծել»,- Խաբի Ալոնսոյի խոսքը մեջբերում է Բունդեսլիգայի կայքը։

«Ատալանտան» առաջին եվրագավաթային տիտղոսը նվաճեց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English