13:11  ,  22 մայիսի, 2024

«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է Մաուրիսիո Պոչետինոյի թեկնածությունը

«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավոր մարզիչի պաշտոնում հոլանդացի Էրիկ տեն Հագի փոխարինողների թվում դիտարկում է նաեւ Լոնդոնի «Չելսիից» հեռացված 52-ամյա արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի թեկնածությունը, հաղորդում է BBC Sport-ը։

«Չելսին» Պոչետինոյի ղեկավարությամբ Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում 63 միավոով գրավեց 6-րդ տեղը։ «Մանչեսթեր Յունայթեդը» պատմության մեջ ամենացածր տեղում ավարտեց Պրեմիեր լիգայի առաջնությունը։ «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 60 միավոր եւ զբաղեցրեց 8-րդ տեղը։

Պոչետինոն անցած ամռանն էր գլխավորել «Չելսին»։ Նախկինում նա ղեկավարել է նաեւ «Էսպանյոլը», «Սաութհեմփթոնը», «Տոտենհեմը» եւ ՊՍԺ-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում