00:47  ,  21 մայիսի, 2024

World Challenge Cup․ Հայաստանն ունի 4 մասնակից

Սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում Հայաստանն ունի չորս մասնակից։

Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվելիք մրցաշարում հանդես կգան Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արթուր Թովմասյանը եւ Էրիկ Բաղդասարյանը, հաղորդում է ՀՄՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Մրցաշարը կավարտվի մայիսի 27-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում