15:22  ,  16 մայիսի, 2024

Ալեգրին՝ Իտալիայի գավաթի ամենատիտղոսակիր մարզիչ

Թուրինի «Յուվենտուսի» 56-ամյա իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին դարձավ Իտալիայի գավաթի խաղարկության պատմության մեջ ամենատիտղոսակիր մարզիչը։

Նա 5-րդ անգամ նվաճեց տիտղոսը մարզչական կարիերայում՝ գերազանցելով Ռոբերտո Մանչինիի եւ Սվեն-Յորան Էրիկսոնի ցուցանիշը՝ 4 տիտղոս։

Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Յուվենտուսը» 1:0 հաշվով հաղթել է Բերգամոյի «Ատալանտային» եւ 15-րդ անգամ նվաճել այս տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս