17:41  ,  14 մայիսի, 2024

«Մասթերս»․ Կարեն Խաչանովը պարտվեց 1/8 եզրափակիչում (տեսանյութ)

Աշխարհի 18-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտվեց Հռոմի «Մասթերս» մրցաշարի 1/8 եզրափակիչում։ Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 32-րդ ռակետ, չիլիացի Ալեխանդրո Տաբիլոյի հետ, որը առավելության հասավ 7:6(7:5), 7:6(12:10) հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 32 րոպե։

Հռոմի «Մասթերսի» գործող չեմպիոնը աշխարհի չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւն է, որը 1/8 եզրափակիչում կմրցի աշխարհի 16-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլի հետ։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news