18:03  ,  11 մայիսի, 2024

«Մասթերս»․ Նադալը դուրս մնաց պայքարից

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը դուրս մնաց Հռոմի «Մասթերս» մրցաշարից։ Իսպանացի թենիսիստը երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 9-րդ ռակետ, լեհ Հուբերտ Հուրկաչի հետ եւ պարտություն կրեց 1:6, 3:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 33 րոպե։

Հուրկաչի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 28-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչեւերին։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news