Աշխարհի 18-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Հռոմի «Մասթերս» մրցաշարում։ Հայ թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանից եւ պարտության մատնեց աշխարհի 60-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Շեւչենկոյին՝ 6:4, 6:4։
Երրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 22-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի եւ աշխարհի 139-րդ ռակետ, իտալացի Մատեո Ջիգանտեի դիմակայության հաղթողը։
Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում