19:35  ,  10 մայիսի, 2024

Հայ սամբիստները մեդալներ են նվաճել ԵԱ-ում

Սերբիայում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները առաջին եւ երկրորդ մրցումային օրերին նվաճել են արծաթե եւ բրոնզե մեդալներ, հաղորդում է ՀՍՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Դալլաքյան Նարեկ (64կգ)` արծաթե մեդալ

Խանջյան Արսեն (98կգ)` արծաթ մեդալ

Մնացականյան Արփինե (54կգ, մարտական սամբո)` արծաթե մեդալ

Մերջանյան Մհեր (71կգ, ,արտական սամբո)` բրոնզե մեդալ

Պողոսյան Ավետիք (88կգ, ,արտական սամբո)` բրոնզե մեդալ

Սրբուհի Հովակիմյանը (59 կգ, մարտական սամբո)` բրոնզե մեդալ

Կարեն Սարգսյանը (58 կգ, Մարզական սամբո)` բրոնզե մեդալ

Մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը եւ 64 կգ քաշային կարգում Մայիս Ներսիսյանը դուրս են եկել եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում