18:42  ,  10 մայիսի, 2024

Մբապեն չի մասնակցել ՊՍԺ-ի նոր համազգեստի շնորհանդեսին (ֆոտո)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ներկայացրել է նոր տնային համազգեստը։ Փարիզյան ակումբի տեխնիկական հովանավորը Nike ընկերությունն է։

ՊՍԺ-ի նոր համազգեստի շնորհանդեսին չի մասնակցել 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

Սպասվում է, որ նա ամռանը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում