«Ռեալը» հաղթեց «Կադիսին» եւ գործնականում ապահովեց տիտղոսը (տեսանյութ)

20:13   4 մայիսի, 2024

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Կադիսին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով (տեսանյութ)։

«Ռեալի» գոլերը խփեցին Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Բրաիմ Դիասը, անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը եւ իսպանացի հարձակվող Խոսելուն։

335 օր անց «Ռեալի» մեկնարկային կազմում հանդես եկավ բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան, որը վերականգնվել է ծնկահոդերի երկու վնասվածքներից հետո։

«Ռեալը» 87 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 14 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից», որը մայիսի 4-ին կհյուրընկալվի «Ժիրոնային»։ «Ռեալը» կհռչակվի չեմպիոն, եթե «Բարսելոնան» հաղթանակ չտանի կատալոնական դերբիում։

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ռեալ» - «Կադիս»՝ 3:0 (տեսանյութ)

Բրաիմ Դիաս, 51,  Ջուդ Բելինգեմ, 68, Խոսելու, 90+4



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.