18:59  ,  4 մայիսի, 2024

Արթուր Միրանյանի դուբլը հաղթանակ բերեց «Նոային» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 32-րդ տուրում «Նոան» ընդունեց «Ալաշկերտին» եւ հաղթեց 2:1 հաշվով։

«Նոայից» դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Արթուր Միրանյանը։

«Նոան» 71 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Փյունիկից»։ «Ալաշկերտը» 5-րդն է՝ 42 միավոր։

Հայաստանի առաջնություն, 32-րդ տուր

«Նոա» - «Ալաշկերտ»՝ 2:1

Արթուր Միրանյան, 41, 11մ, 53 - Ալեքսանդր Միլկովիչ, 87, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով