11:49  ,  3 մայիսի, 2024

ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող (տեսանյութ)

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին արժանացել է ամսվա լավագույն խաղացողի կոչմանը ՄԼՍ-ում, հաղորդում է ակումբի թվիթերյան էջը։

Անցած ամիս Մեսին մասնակցել է ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 4 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Մեսին անցած ամռանն է միացել «Ինտեր Մայամիին», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ դեկտեմբեր։

Transfermarkt-ը Մեսիի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English