09:03  ,  2 մայիսի, 2024

ՉԼ․ «Բորուսիա» - ՊՍԺ հանդիպման լավագույն խաղացողը (ֆոտո)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Բորուսիա Դորտմունդ» - ՊՍԺ առաջին հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել գերմանական թիմի գերմանացի պաշտպան Մատս Հումելսը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։ 35-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Մատս Հումելսը հրաշալի էր գնդակով եւ առանց գնդակի։ Նա ցուցադրեց իր որակները, փորձը եւ առաջնորդի դերը»,- նշել է ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդների խումբը։

Թիմերի պատասխան հանդիպումը Փարիզում տեղի կունենա մայիսի 7-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով