16:18  ,  1 մայիսի, 2024

Մադրիդի «Մասթերս»․ Քառորդ եզրափակիչի զույգերը

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվող թենիսի «Մասթերս» մրցաշարում հայտնի են քառորդ եզրափակիչի զույգերը։

Մայիսի 1-ին աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը կմրցի աշխարհի 8-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի, աշխարհի 13-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցը՝ աշխարհի 22-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի հետ։

Մայիսի 2-ին աշխարհի չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը կխաղա աշխարհի 31-րդ ռակետ, չեխ Իրժի Լեհեչկայի, աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները՝ աշխարհի 35-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ։

Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով