Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Մյունխենի «Բավարիայի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։
«Վստահությամբ ենք մոտենում առաջին հանդիպմանը, բայց հասկանում ենք, որ մեզ դիմակայելու է շատ ուժեղ խաղացողներ ունեցող բարձրակարգ թիմ։
Մենք երջանիկ ենք, որ կիսաեզրափակիչում ենք, քանի որ քչերն էին մտածում, որ մենք կլինենք այստեղ, բայց մենք այստեղ ենք։ Դա մեզ հաղորդում է վստահություն, որ կկարողանանք դարձյալ լինել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Բայց պետք չէ մոռանալ, որ կիսաեզրափակիչը տեւում է 180 րոպե»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։
«Բավարիա» - «Ռեալ» առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին Մյունխենում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում