13:45 26 ապրիլի, 2024«Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, WhoScored-ի վարկածով։
Նա ճանաչվել է տուրի լավագույն խաղացող՝ ստանալով ամենաբարձր գնահատականը՝ 9,2։
Այս տուրում «Կրասնոդարը» 3:2 հաշվով հաղթել էր «Բալթիկային», Սպերցյանը դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։
ՌՊԼ, 21-րդ տուրի խորհրդանշական հավաքական
Յուրի Դյուպին («Ռուբին»), Մաքսիմ Սիդորով («Օրենբուրգ»), Ումար Սակո («Ռոստով»), Ալեքսանդր Մարտինովիչ, Իլյա Ռոժկով (երկուսն էլ՝ «Ռուբին»), Կադի Բորժես, Էդուարդ Սպերցյան (երկուսն էլ՝ «Կրասնոդար»), Նիկոլայ Կալինսկի («Պարի Նիժնի Նովգորոդ»), Բրայան Մանսիլյա («Օրենբուրգ»), Ջոն Կորդոբա («Կրասնոդար»), Միրլինդ Դակու («Ռուբին»)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.