12:55  ,  18 ապրիլի, 2024

«Ալ Հիլյալի» ռեկորդային հաղթական շարքն ընդհատվեց

Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյանը» Ասիայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում 2:4 հաշվով պարտվել է Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Այնին»։

«Ալ Հիլյալի» անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատվեց։ Համաշխարհային ռեկորդը 34 անընդմեջ հաղթանակ է։ «Ալ Հիլյալը» չէր պարտվել անցած տարվա սեպտեմբերից։

«Ալ Հիլյալի» եւ «Ալ Այնի» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 23-ին Սաուդյան Արաբիայում։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են հարավկորեական «Ուլսան Հյոնդեն» եւ ճապոնական «Յոկոհամա Ֆ․ Մարինոսը»։ Այս թիմերը առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է «Ուլսան Հյոնդեն»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում