12:55 18 ապրիլի, 2024Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյանը» Ասիայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում 2:4 հաշվով պարտվել է Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Այնին»։
«Ալ Հիլյալի» անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատվեց։ Համաշխարհային ռեկորդը 34 անընդմեջ հաղթանակ է։ «Ալ Հիլյալը» չէր պարտվել անցած տարվա սեպտեմբերից։
«Ալ Հիլյալի» եւ «Ալ Այնի» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 23-ին Սաուդյան Արաբիայում։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են հարավկորեական «Ուլսան Հյոնդեն» եւ ճապոնական «Յոկոհամա Ֆ․ Մարինոսը»։ Այս թիմերը առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է «Ուլսան Հյոնդեն»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.