19:55  ,  13 ապրիլի, 2024

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 33-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Լուտոն Թաունին» եւ հաղթեց 5:1 հաշվով։

Երկրորդ րոպեին սեփական դարպասը գրավեց հյուրերի ճապոնացի պաշտպան Դաիկի Հաշիոկան։ Երկրորդ խաղակեսում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից աչքի ընկան խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը, նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, բելգիացի հարձակվող Ժերեմի Դոկուն եւ խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը։

32 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 73 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ եւ երրորդ տեղերում գտնվող «Արսենալն» ու «Լիվերպուլը» 71-ական միավոր ունեն 31-ական խաղից հետո։ «Լուտոն Թաունը» 18-րդն է՝ 25 միավոր։

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Լուտոն Թաուն»՝ 5:1 (տեսանյութ)

Դաիկի Հաշիոկա, 2, ինքնագոլ, Մատեո Կովաչիչ, 64, Էրլինգ Հոլանդ, 76, 11մ, Ժերեմի Դոկու, 87, Յոշկո Գվարդիոլ, 90+3 - Ռոս Բարքլի, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում