17:58  ,  11 ապրիլի, 2024

«Նոան» հաղթեց «Վանին» եւ ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 28-րդ տուրի մեկնարկային խաղում Չարենցավանի «Վանը» հյուրընկալեց Երեւանի «Նոային» եւ պարտություն կրեց 0:1 հաշվով։

Ավելացված առաջին րոպեին աչքի ընկավ հարձակվող Արթուր Միրանյանը։

«Նոան» 62 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Փյունիկից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Վանը» 8-րդն է՝ 25 միավոր։

Հայաստանի առաջնություն, 28-րդ տուր

«Վան» - «Նոա»՝ 0:1

Արթուր Միրանյան, 90+1

Ապրիլի 12

«Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 16:00

«Արարատ-Արմենիա» - «Արարատ»՝ 19:00

Ապրիլի 13

«Ուրարտու» - ԲԿՄԱ՝ 18:00

Ապրիլի 14

«Վեստ Արմենիա» - «Շիրակ»՝ 16:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով