16:59  ,  8 ապրիլի, 2024

Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» դուրս եկավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Փյունիկին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

31-րդ րոպեին աչքի ընկավ 20-ամյա հարձակվող Արթուր Սերոբյանը։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը ապրիլի 9-ին կվիճարկեն «Շիրակն» ու «Ուրարտուն»։

Հայաստանի գավաթ, կիսաեզրափակիչ

«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»՝  0:1

Արթուր Սերոբյան, 31

Հեռացում՝ Մոհամեդ Յատարա («Արարատ-Արմենիա»), 90+4, երկրորդ դեղին քարտ

Ապրիլի 9

«Շիրակ» - «Ուրարտու»՝ 19:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում