10:55  ,  8 ապրիլի, 2024

Մոհամեդ Սալահի բացառիկ ցուցանիշը «Օլդ Տրաֆորդում»

«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, որը 6 գոլ է խփել «Մանչեսթեր Յունայթեդին» «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում, հաղորդում է Optа-ն։

Մոհամեդ Սալահը գերազանցեց «Լիվերպուլի» նախկին ավագ, անգլիացի Սթիվեն Ջերարդի ցուցանիշը՝ 5 գոլ։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Լիվերպուլը» 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ արտագնա խաղում։ 84-րդ րոպեին 11-մետրանոցից Սալահի գոլի շնորհիվ գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը խուսափեց պարտությունից։

Ընթացիկ մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, խփել է 23 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English