Գերմանիայի առաջնության 28-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Շտուտգարտին» եւ պարտվեց 0:1 հաշվով։
Միակ գոլը 64-րդ րոպեին խփեց գվինեացի հարձակվող Սերու Գիրասին։
«Շտուտգարտը» 60 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Բավարիային» եւ երրորդն է։ «Բորուսիան» ունի 53 միավոր եւ 5-րդ տեղում է։ Նույնքան միավոր է վաստակել չորրորդ տեղում գտնվող «ՌԲ Լայպցիգը»։
Գերմանիայի առաջնություն, 28-րդ տուր
«Բորուսիա Դորտմունդ» - «Շտուտգարտ»՝ 0:1 (տեսանյութ)
Սերու Գիրասի, 64
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում