Անգլիայի առաջնության 32-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Բրայթոնին» եւ հաղթեց 3:0 հաշվով։
Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմից աչքի ընկան անգլիացի հարձակվող Բուկայո Սական, գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը եւ բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը։
31 խաղից հետո «Արսենալը» 71 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում է «Լիվերպուլը» (30 խաղ)՝ 70 միավոր։ Երրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» (31 խաղ) նույնպես վաստակել է 70 միավոր։ «Բրայթոնը» (31 խաղ) 10-րդ տեղում է՝ 43 միավոր։
«Լիվերպուլը» ապրիլի 7-ին կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին»։
Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր
«Բրայթոն» - «Արսենալ»՝ 0:3 (տեսանյութ)
Բուկայո Սակա, 33, 11մ, Կայ Հավերց, 62, Լեանդրո Տրոսարդ, 86
Sidefooting home our second pic.twitter.com/qiH4WVStdV
— Arsenal (@Arsenal) April 6, 2024
Kai Havertz's gets his ninth goal of the season, which is now his best ever return in the Premier League! @Arsenal now lead 2-0 at Brighton #BHAARS pic.twitter.com/DJQRmmiaDJ
— Premier League (@premierleague) April 6, 2024
Leandro Trossard scores against his former club to put @Arsenal 3-0 up! #BHAARS pic.twitter.com/ZAEmPTHzhe
— Premier League (@premierleague) April 6, 2024
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում