«Արսենալը» հաղթեց եւ առաջինն է (տեսանյութ)

22:30   6 ապրիլի, 2024

Անգլիայի առաջնության 32-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Բրայթոնին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմից աչքի ընկան անգլիացի հարձակվող Բուկայո Սական, գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը եւ բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը։

31 խաղից հետո «Արսենալը» 71 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում է «Լիվերպուլը» (30 խաղ)՝ 70 միավոր։ Երրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» (31 խաղ) նույնպես վաստակել է 70 միավոր։ «Բրայթոնը»  (31 խաղ) 10-րդ տեղում է՝ 43 միավոր։

«Լիվերպուլը» ապրիլի 7-ին կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին»։

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Բրայթոն» - «Արսենալ»՝ 0:3 (տեսանյութ)

Բուկայո Սակա, 33, 11մ, Կայ Հավերց, 62, Լեանդրո Տրոսարդ, 86



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։