17:29  ,  6 ապրիլի, 2024

«Մանչեսթեր Սիթիի» կամային հաղթանակը Լոնդոնում (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 32-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց Լոնդոնի «Քրիսթալ Փելասին» եւ կամային հաղթանակ տարավ 4:2 հաշվով։

Արդեն երրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց դաշտի տերերի ֆրանսիացի հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետան։

13-րդ րոպեին հյուրերի բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն վերականգնեց հավասարությունը։ 47-րդ րոպեին կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին առաջ մղեց անգլիացի պաշտպան Ռիկո Լյուիսը։ 66-րդ րոպեին աչքի ընկավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ 70-րդ րոպեին Դե Բրույնեն խփեց իր երկրորդ գոլը։

86-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց ֆրանսիացի հարձակվող Օդսոն Էդուարը։

31 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 70 միավորով հավասարվեց առաջատար «Լիվերպուլին», որն անցկացրել է 30 հանդիպում։ Երրորդ տեղում գտնվող «Արսենալն» (30 խաղ) ունի 68 միավոր։ «Քրիսթալ Փելասը» (31 խաղ) 14-րդն է՝ 30 միավոր։

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2:4 (տեսանյութ)

Ժան-Ֆիլիպ Մատետա, 3, Օդսոն Էդուար, 86 - Կեւին Դե Բրույնե, 13, 70, Ռիկո Լյուիս, 47, Էրլինգ Հոլանդ, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում