16:58  ,  5 ապրիլի, 2024

«Նոան» հաղթեց 5:2 հաշվով եւ առաջատարն է (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 27-րդ տուրում «Նոան» հյուրընկալվեց «Վեստ Արմենիային» եւ առավելության հասավ 5:2 հաշվով։

35-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Նոայի» կիսապաշտպան Գոռ Մանվելյանը։

63-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիացի հարձակվող Վիրջիլ Պինսոնը։

72-րդ րոպեին «Վեստ Արմենիայից» աչքի ընկավ կիսապաշտպան Արամ Լոռեցյանը։

82-րդ րոպեին «Նոայի» երրորդ գոլը խփեց հարձակվող Էդգար Մովսեսյանը։ 86-րդ րոպեին հաշիվը 4:1 դարձրեց հարձակվող Արթուր Միրանյանը։ 89-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց Էդգար Մովսեսյանը։

Ավելացված չորրորդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց նիգերիացի հարձակվող Չիդերա Օպարաոչան։ 

«Նոան» 59 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Փյունիկից»։ «Վեստ Արմենիան» 7-րդն է՝ 25 միավոր։

Հայաստանի առաջնություն, 27-րդ տուր

«Վեստ Արմենիա» - «Նոա»՝ 2:5

Արամ Լոռեցյան 72, Չիդերա Օպարաոչա, 90+4 - Գոռ Մանվելյան, 35, Վիրջիլ Պինսոն, 63, Էդգար Մովսեսյան, 82, 89, Արթուր Միրանյան, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով