12:51  ,  4 ապրիլի, 2024

ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 95-րդն է

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է ազգային հավաքականների դասակարգման ամենամսյա աղյուսակը։

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպումներում Կոսովոյի (0:1) եւ Չեխիայի (1:2) հավաքականներին պարտվելուց հետո նահանջել է մեկ աստիճան եւ 95-րդն է։

Լավագույն տասնյակում են Արգենտինայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Անգլիայի, Բրազիլիայի, Պորտուգալիայի, Նիդերլանդների, Իսպանիայի, Իտալիայի եւ Խորվաթիայի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում