21:38  ,  31 մարտի, 2024

«Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը» գոլ չխփեցին (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 30-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց փոխչեմպիոն «Արսենալին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0 (տեսանյութ):

29 խաղից հետո «Արսենալը» 65 միավորով երկրորդն է, «Մանչեսթեր Սիթին» երրորդն է՝ 64 միավոր։

Առաջատար «Լիվերպուլը» 29 խաղից հետո վաստակել է 67 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում