20:56  ,  30 մարտի, 2024

«Ուրարտուն» ու «Վանը» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 26-րդ տուրում չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» ընդունեց Չարենցավանի «Վանին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

22-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ուրարտուի» ռուսաստանցի կիսապաշտպան Թեմուր Ջիկիան։

77-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց գվինեացի հարձակվող Մոմո Տուրեն, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։

«Ուրարտուն» 40 միավորով չորրորդն է, «Վանը» 8-րդ տեղում է՝ 24 միավոր։

Հայաստանի առաջնություն, 26-րդ տուր

«Ուրարտու» - «Վան»՝ 1:1

Թեմուր Ջիկիա, 22 - Մոմո Տուրե, 77, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով