12:13  ,  29 մարտի, 2024

Մայամի WTA-1000. Եզրափակիչի զույգը հայտնի է

Մայամիում անցկացվող թենիսի կանանց WTA-1000 մրցաշարի տիտղոսը կվիճարկեն աշխարհի չորրորդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան եւ աշխարհի 53-րդ ռակետ, ամերիկացի Դենիել Քոլինզը։

Կիսաեզրափակիչում Ելենա Ռիբակինան 6:4, 0:6, 7:6 (7:2) հաշվով պարտության մատնեց աշխարհի 32-րդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Վիկտորյա Ազարենկային։

Դենիել Քոլինզն ուժեղ էր աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Եկատերինա Ալեքսանդրովայից՝ 6:3, 6:2։

Մայամիի WTA-1000 մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով