10:34  ,  29 մարտի, 2024

«Մասթերս»․ Ալկարասի սենսացիոն պարտությունը

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը չկարողացավ դուրս գալ Մայամիում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 12-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ եւ պարտություն կրեց երկու սեթում՝ 2:6, 4:6։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 33 րոպե։

Կիսաեզրափակիչում Գրիգոր Դիմիտրովի մրցակիցը կլինի աշխարհի 5-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն աշխարհի երրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիներն ու աշխարհի չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։

Մայամիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս