00:19  ,  23 մարտի, 2024

Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Լիտվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեպիոն Ալգիրդաս Շոցիկասի անվան 28-րդ միջազգային մրցաշարում եզրափակիչ է դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչ Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր Բարեղամ Հարությունյանը։

51 կգ քաշային կարգում Բարեղամ Հարությունյանը 5։0 հաշվով հաղթել է Անգլիան ներկայացնող Մուհամեդ Համզային, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։

1/4 եզրափակիչում Բարեղամ Հարությունյանը  հաղթել էր  իռլանդացի Դոս Սանթոս Կլեպսոնին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում