22:34  ,  22 մարտի, 2024

Ալեքսանդր Պետրակով․ Ստացվեց շատ լավ ստուգողական խաղ

Մտա հանդերձարան եւ իմ խաղացողներին շնորհակալություն հայտնեցի եւ նշեցի, որ որեւէ մեկից դժգոհություն չունեմ:

Այս մասին հետխաղային ասուլիսում ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը՝ մեկնաբանելով Կոսովոյի հետ ընկերական խաղում կրած պարտությունը:

Հայաստանի հավաքականը Կոսովոյին պարտվեց 0:1 հաշվով:

«Ես կարծում եմ, որ մենք ֆիզիկապես չպարտվեցին եւ չզիջեցինք մրցակցին: Խաղում էինք եվրոպական բավական լավ թիմի դեմ: Ստացվեց շատ լավ ստուգողական  խաղ: Եղան դրվագներ,  որտեղ մեզ պակասեց տեխնիկական հագեցվածությունը: Կարող էինք խաղալ ոչ ոքի: Մեզ չբավականացրեցին վերջնամասերը:

Մտա հանդերձարան եւ իմ խաղացողներին բոլորին շնորհակալություն հայտնեցի եւ նշեցի, որ որեւէ մեկի հանդեպ դժգոհություն չունեմ:

Վարազդատ Հարոյանի մասին շատ լավ կարծիքի եմ: Նա իրեն դրսեւորեց ինչպես թիմի  իսկական ավագ: Մենք նրա հետ շատ լավ լեզու ենք գտնում: Մինչ այս նոր ակումբը, նա մի քանի ակումբ փոխեց, որն անդրադարձել էր նրա վրա: Այժմ այս նոր ակումբում նա իրեն լավ է զգում եւ հրաշալի ֆուտբոլային կարիերա է անցնում: Այսօր հրաշալի խաղ խաղաց: Ինձ այսօր շատ դուր եկավ, թե ինչպես նվիրվեց խաղին: Նրանից շատ գոհ եմ: Նույնիսկ փորձում էր առաջ գնալ, բայց ես էի նրան կանգնեցնում, որպեսզի կարգապահությունը չխախտենք:

Հովհաննես Հարությունյանը մի փոքր այլ խաղաոճ ունի, քան Իվուն: Հարությունյանի նկատմամբ էլ ոչ մի դժգոհություն չունեմ: Լիովին նվիրվեց խաղին, ինչ իր ուժերի սահմաններում էր՝ արեց խաղադաշտում:

Սա Հայաստանի ազգային հավաքականն է եւ այստեղ չկան առաջատարներ: Կա մշտական ռոտացիա․ ով այդ պահին ուժեղ է, նա էլ խաղում է»,- ասաց Ալեքսանդր Պետրակովը:

Հաջորդ ընկերական մրցախաղը Հայաստանի թիմը կանցկացնի մարտի 26-ին՝ Պրահայում հյուրընկալվելով Չեխիայի հավաքականին։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով