01:04  ,  22 մարտի, 2024

Գեղասահքի ԱԱ․ Սեմյոն Դանիլյանցը եզրափակիչում է (տեսանյութ)

Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սեմյոն Դանիլյանցը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում գրավեց 23-րդ տեղը եւ իրավունք նվաճեց 24 լավագույնների հետ պայքարը շարունակել ազատ ծրագրում։ Պայքարին մասնակցում էր 40 գեղասահորդ։

Սեմյոն Դանիլյանցը հայ գեղասահորդներից առաջինը կատարեց քառակի պտույտով ցատկ։

Ազատ ծրագրի մրցումը տեղի կունենա մարտի 24-ին։

17-ամյա Սեմյոն Դանիլյանցը Մոսկվայից է, Հայաստանը ներկայացնում է 2021 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում