01:04 22 մարտի, 2024Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սեմյոն Դանիլյանցը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում գրավեց 23-րդ տեղը եւ իրավունք նվաճեց 24 լավագույնների հետ պայքարը շարունակել ազատ ծրագրում։ Պայքարին մասնակցում էր 40 գեղասահորդ։
Սեմյոն Դանիլյանցը հայ գեղասահորդներից առաջինը կատարեց քառակի պտույտով ցատկ։
Ազատ ծրագրի մրցումը տեղի կունենա մարտի 24-ին։
17-ամյա Սեմյոն Դանիլյանցը Մոսկվայից է, Հայաստանը ներկայացնում է 2021 թվականից։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.