18:58  ,  19 մարտի, 2024

Հենրիխ Մխիթարյանի նվերը՝ Գեւորգ Ղազարյանի որդուն (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլի Գեւորգ Ղազարյանը որդու հետ Միլանում ներկա է եղել Իտալիայի առաջնության 29-րդ տուրի «Ինտեր» - «Նապոլի» (1:1) հանդիպմանը, որից հետո միլանյան թիմի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը նվեր է մատուցել Ղազարիյանի որդուն։ 

«Ֆուտբոլով տարված ամեն երեխայի համար «Ինտերի» նման մեծագույն թիմի եւ Մխիթարյանի նման խաղացողից «Ինտերի» բոլոր ֆուտբոլիստների ինքնագրերով խաղաշապիկ ստանալը մեծագույն երազանք է: Ես գնահատում եմ դա: Շնորհակալ եմ որդուս հրաշալի օրվա համար Հեն ջան»,- Ինստագրամում գրել է Ղազարյանը՝ հրապարակելով  լուսանկարներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով