15:49  ,  19 մարտի, 2024

Մատս Հումելսը մտադիր է ավարտել կարիերան

Դորտմունդի «Բորուսիայի» 35-ամյա պաշտպան Մատս Հումելսը մտադիր է ամռանն ավարտել պրոֆեսիոնալ կարիերան, հաղորդում է գերմանական Bild-ը։ Մատս Հումելսը գիտակցում է, որ ժամանակակից ֆուտբոլի տեմպից հետ է մնում։

Նրա պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Մատս Հումելսը 2019-ին է վերադարձել «Բորուսիա», որը ներկայացրել է նաեւ  2008 -2016-ին, այնուհետեւ երեք տարի խաղացել է Մյունխենի «Բավարիայում»։

Ընթացիկ մրցաշրջանում Մատս Հումելսը մասնակցել է 29 հանդիպման, խփել է 3 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English