11:35  ,  19 մարտի, 2024

Ռոնալդուն բաց կթողնի Պորտուգալիայի հավաքականի առաջիկա հանդիպումը

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» եւ Պորտուգալիայի հավաքականի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի Շվեդիայի հավաքականի հետ առաջիկա ընկերական հանդիպումը, հաղորդում է ESPN-ը։

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հանգստի հնարավորություն է տվել թիմի վետերանին։ Ռոնալդուն ազգային թիմին կմիանա Սլովենիայի հետ ընկերական խաղից առաջ։

Պորտուգալիայի հավաքականը Շվեդիայի թիմին կընդունի մարտի 21-ին, Սլովենիայի հավաքականին կհյուրընկալվի մարտի 26-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս