00:57  ,  19 մարտի, 2024

Տուդորը գլխավորեց «Լացիոն»

Իտալիայի փոխչեմպիոն «Լացիոյի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է 45-ամյա խորվաթ Իգոր Տուդորը, հաղորդում է հռոմեական ակումբի կայքը։

2023թ․ ամռանն Իգոր Տուդորը հեռացվել էր ֆրանսիական «Մարսելից»։ Նրա պայմանագիրը «Լացիոյի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Մարտի 13-ին «Լացիոյի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել էր իտալացի Մաուրիցիո Սարին։

Իտալիայի առաջնության 29 տուրից հետո «Լացիոն» 43 միավորով 9-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս