10:48  ,  18 մարտի, 2024

Կիլիան Մբապեն 250-րդ գոլն է խփել ՊՍԺ-ում (տեսանյութ)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն «Մոնպելիեի» դեմ Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրի խաղում (6:2) գրանցած հեթ-տրիկի (տեսանյութ) շնորհիվ փարիզյան ակումբում իր գոլերի քանակը հասցրեց 250-ի եւ այդ ցուցանիշով ՊՍԺ-ի ռեկորդակիրն է, հաղորդում է Opta-ն։

Մբապեն 200-րդ հանդիպումն անցկացրեց ՊՍԺ-ի հետ Ֆրանսիայի առաջնություններում։

Ֆրանսիայի առաջնություններում խփած 188 գոլով Մբապեն 8-րդն է մրցաշարի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում։ Նա այդ ցուցանիշին հասել է 241 խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս