20:29  ,  17 մարտի, 2024

«Բայերը» հաղթեց եւ պահպանեց 10 միավորի առավելությունը «Բավարիայի» նկատմամբ (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 26-րդ տուրում առաջատար «Բայերը» հյուրընկալվեց «Ֆրայբուրգին»։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմն առավելության հասավ 3:2 հաշվով։

«Բայերի» գոլերը խփեցին գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը, չեխ հարձակվողներ Ադամ Գլոժեկն ու Պատրիկ Շիկը։

«Բայերը» 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բավարիայից»։ «Ֆրայբուրգը» 9-րդն է՝ 33 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Ֆրայբուրգ» - «Բայեր»՝ 2:3 (տեսանյութ)

Ռիցու Դոան, 10, Յանիկ Կայտել, 79 - Ֆլորիան Վիրց, 2, Ադամ Գլոժեկ, 40, Պատրիկ Շիկ, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում