21:21  ,  15 մարտի, 2024

«Նոան» հաղթեց «Արարատ-Արմենիային» եւ առաջատարն է (տեսանյութ)

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 25-րդ տուրում «Նոան» հյուրընկալվեց «Արարատ-Արմենիային» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 77-րդ րոպեին խփեց հոլանդացի հարձակվող Պոլ Գլադոնը։

«Նոան» 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Փյունիկից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

«Արարատ-Արմենիան» երրորդն է՝ 49 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով