19:04  ,  15 մարտի, 2024

«Արարատը» պարտության մատնեց «Շիրակին» Հաջիի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 25-րդ տուրի մեկնարկային խաղում Երեւանի «Արարատն» ընդունեց Գյումրիի «Շիրակին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

12-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Կոմորյան կղզիների հավաքականի հարձակվող Կասիմ Հաջին։

90-րդ րոպեին նա նաեւ երկրորդ գոլը խփեց։

«Արարատը» 33 միավորով 6-րդն է, «Շիրակը» 8-րդ տեղում է՝ 22 միավոր։

Հայաստանի առաջնություն, 25-րդ տուր

«Արարատ» - «Շիրակ»՝ 2:0

Կասիմ Հաջի, 12, 90

«Արարատ-Արմենիա» - «Նոա»՝ 19:00

Մարտի 16

«Ալաշկերտ» - «Ուրարտու»՝ 15:00

«Փյունիկ» - ԲԿՄԱ՝ 16:00

Մարտի 17

«Վեստ Արմենիա» - «Վան»՝ 16:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով