02:18  ,  13 մարտի, 2024

«Ալ Հիլյալը»՝ համաշխարհային ռեկորդակիր անընդմեջ հաղթանակների քանակով

«Ալ Հիլյալը» 28-րդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ բարելավեց համաշխարհային ռեկորդը անընդմեջ հաղթանակների քանակով։

Ասիայի չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում պորտուգալացի Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը 2:0 հաշվով հաղթեց Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադին» եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։

«Ալ Հիլյալը» գերազանցեց Ուելսի «Նյու Սեյնթսի» ռեկորդը (27 հաղթանակ), որը գրանցվել էր 2016 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում