19:09  ,  10 մարտի, 2024

«Տոտենհեմը» հաղթեց «Աստոն Վիլային»՝ 4:0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Աստոն Վիլային» եւ առավելության հասավ 4:0 հաշվով։

50-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը, 3 րոպե անց աչքի ընկավ ուելսցի հարձակվող Բրենան Ջոնսոնը։

65-րդ րոպեին հեռացվեց «Աստոն Վիլայի» շոտլանդացի կիսապաշտպան Ջոն Մաքգինը։

Ավելացված ժամանակում «Տոտենհեմը» եւս երկու գոլ խփեցին։ Մրցակցի դարպասը գրավեցին հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը եւ գերմանացի կիսապաշտպան Տիմո Վերները։

«Աստոն Վիլան» (28 խաղ) 55 միավորով չորրորդն է, «Տոտենհեմը» (27 խաղ) վաստակել է 53 միավոր եւ 5-րդն է։

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Տոտենհեմ»՝ 0:4 (տեսանյութ)

Ջեյմս Մեդիսոն, 50, Բրենան Ջոնսոն, 53, Սոն Հին Մին, 90+1, Տիմո Վերներ, 90+4

Հեռացում՝ Ջոն Մաքգին («Աստոն Վիլա»), 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում