19:25  ,  9 մարտի, 2024

Սկսվել է Հայաստան - Կոսովո հանդիպման տոմսերի վաճառքը

Մարտի 9-ից մեկնարկում է մարտի 22-ին Երեւանում անցկացվելիք Հայաստան - Կոսովո ընկերական հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը tickets.ffa.am կայքում: 

Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան 4 տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Տոմսերի գինը

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում