23:42  ,  7 մարտի, 2024

ԵԼ․ «Ռոմայի» եւ «Լիվերպուլի» հաղթանակները (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մեկնարկել են 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները։

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլը» 5:1 հաշվով պարտության մատնեց չեխական «Սպարտային»։

Իտալական «Ռոման» 4:0 հաշվով հաղթեց անգլիական «Բրայթոնին»։

Բունդեսլիգայի առաջատար Լեւերկուզենի «Բայերը» Բաքվում 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց «Ղարաբաղի» հետ։

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Սպարտա Պրահա» (Չեխիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)` 1:5 (տեսանյութ)

Քոնոր Բրեդլի, 46, ինքնագոլ - Ալեքսիս Մաք Ալիսթեր, 6, 11մ, Դարվին Նունիես, 25, 45+3, Լուիս Դիաս, 53, Դոմինիկ Սոբոսլաի, 90+4

«Ռոմա» (Իտալիա) - «Բրայթոն» (Անգլիա)` 4։0 (տեսանյութ)

Պաուլո Դիբալա, 13, Ռոմելու Լուկակու, 43, Ջանլուկա Մանչինի, 64, Բրիան Կրիստանտե, 68

«Ղարաբաղ» (Ադրբեջան) - «Բայեր» (Գերմանիա)` 2։2

Յասին Բենզիա, 26, Ժունինյո, 45+2 - Ֆլորիան Վիրց, 70, Պատրիկ Շիկ, 90+2

«Մարսել» (Ֆրանսիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)` 00:00 (Երեւանի ժամանակ, մարտի 8)

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)` 00:00

«Ֆրայբուրգ» (Գերմանիա) - «Վեստ Հեմ» (Անգլիա)` 00:00

«Միլան» (Իտալիա) - «Սլավիա» (Չեխիա)` 00:00

Մարտի 6

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Ատալանտա» (Իտալիա)՝ 1:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում